«Պիցցա Տաշիր»-ի 12 մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է

«Պիցցա Տաշիր»-ի 12 մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է

Սամվել Կարապետյանի բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են:

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ի մասնաճյուղերի մեկ երրորդի` 12 հատի գործունեությունը ՍԱՏՄ–ն կասեցրել է։

Արդյունքում փակվում են բազում աշխատատեղեր։

Նշենք, որ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր»-ի 12 մասնաճյուղում։

Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից: