
Միխեիլ Կավելաշվիլին, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունը և հանրության զգալի մասը, ներում է շնորհել 37 մարդու, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։
Համաներումը տարածվել է ազատազրկման հետ չկապված 29 անձի և բանտարկության մեջ գտնվող 5 անձի վրա, իսկ 3 անձի դատվածությունը մարվել է։
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է մարդասիրության և պետական շահերի սկզբունքի վրա», – ասվում է հայտարարության մեջ։ sovanews.tv