
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին, հաղորդում է BPN-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը վաղ առավոտյան հարված է հասցրել Թեհրանից հարավ-արևելք գտնվող Պարչին ռազմական համալիրին։
Իր հերթին, Իրանն այսօր առավոտյան հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա, և Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է Իրանի կողմից արձակված հրթիռները։