
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղում 1974-1975 ուս․ տարվա շրջանավարտները հանդիպեցին 50 տարի անց։ 1974 թվականի շրջանավարտները, կեսդարյա ընդմիջումից հետո կրկին վերադարձել էին հարազատ կրթօջախ՝ հիշելու մանկության անփոխարինելի տարիները, ուսուցիչների խոսքերը, ընկերների ժպիտներն ու անցած օրերի ջերմությունը։ Ոմանք երկար տարիներ ապրել են արտերկրում, մյուսները մնացել են հայրենի գյուղում՝ շարունակելով կերտել համայնքի կյանքը։
Հանդիպման ընթացքում ներկաները կիսվեցին իրենց անցած կյանքի պատմություններով, դժվարություններով ու հիշարժան պահերով։ Շրջանավարտները միասին ուղևորվեցին դպրոցի հարակից հուշարձանների մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքին նվիրված համայնքի հերոսներին։ Այնուհետև նրանք այցելեցին իրենց հանգուցյալ ուսուցիչների գերեզմանները՝ խոնարհելով ծաղիկներ։
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին՝ տված գիտելիքի և դաստիարակության համար։ Մասնակիցներից ոմանք չէին թաքցնում հուզմունքը՝ նշելով, որ նման հանդիպումը կյանքի ամենահիշարժան պահերից մեկն է։
Տեսանյութ՝
Ֆոտոշարք՝
Այս հանդիպումը ոչ միայն ամրապնդեց իրենց ընկերությունը, այլ նաև վկայեց, որ տարիները երբեք չեն կարող ջնջել դպրոցական հիշողությունները՝ դրանք մնում են սրտում ամբողջ կյանքում։