
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ցուցարարների վրա մեքենայի վրաերթի փաստի վերաբերյալ: Տեղեկատվությունը հաստատել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, 126-րդ հոդվածի առաջին պրիմայի G ենթակետը, որը ենթադրում է բռնության կիրառում երկու կամ ավելի անձանց նկատմամբ:
Հոդվածը նախատեսում է 4-ից 6 տարի ազատազրկում:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, վրաերթի հետևանքով վիրավորված աղջիկները՝ ակտիվիստներ Մարիամ Մեխանցիշվիլին և Լիզի Ուբիլավան, դուրս են գրվել հիվանդանոցներից:
Երկուսն էլ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Նրանք տանն են և պետք է երկու շաբաթ մնան անկողնային:
«Մենք պարզեցինք, թե ով էր վարում մեքենայի համարանիշով: Ենթադրաբար, սա Լուկա Մայսուրաձեն էր, ծնված 2002 թվականին: Նա մեքենայում էր իր ընկերուհու հետ, մխրճվել էր ցուցարարների ամբոխի մեջ, չի ենթարկվել ոստիկանության հրամաններին և վրաերթի է ենթարկել նրանցից մի քանիսին», – ասել է Մարիամ Մեխանցիշվիլին: