Իսրայելը բացել է իր օդային տարածքը

Իսրայելը բացել է իր օդային տարածքը

Իսրայելի երկինքը վերաբացվել է ներգնա թռիչքների համար: Այս մասին հայտնում է Իսրայելի օդանավակայանների վարչությունը:

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Իսրայելի օդային տարածքը վերաբացվել է՝ «իրանական բալիստիկ հրթիռի կրակոցների պատճառով կարճատև փակումից հետո»։

Հիշեցնենք` հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նրա խոսքով՝ 24 ժամվա ընթացքում աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։