Սամեբա գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի դուխաբոր վերաբնակիչների կողմից: Այն Նինոծմինդայի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերից մեկն է:
Գյուղը գտնվում է Մադաթափա լճի հարևանությամբ: Գյուղում ապրում են 18 ընտանիք, որից ընդամենը մեկն է դուխաբորների ընտանիք, իսկ մնացածները հայեր և ներգաղթյալներ են: Նրանք բոլորն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, չունի ոչ մանկապարտեզ, ոչ էլ խանութներ: Ինչպես նշեցին բնակիչները, գյուղն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ՝ աշխատատեղերի պակաս, զբաղմունք երիտասարդության համար, իսկ ամենակարևոր հիմնախնդիրը՝ գյուղական վատ ճանապարհներն են: Բնակիչները նշում են, որ Նինոծմինդա քաղաք հասնելու համար 15 լարի գումար է անհրաժեշտ, իսկ երբեմն տաքսու վարորդները հրաժարվում են երթևեկել Նինոծմինդա քաղաքից դեպի Սամեբա գյուղ:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Անահիտ Զալալյան