ԱՄՆ աշխատակիցներին արգելվել է օգտագործել Meta-ի WhatsApp-ը

ԱՄՆ աշխատակիցներին արգելվել է օգտագործել Meta-ի WhatsApp-ը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր աշխատակիցներին արգելվել է օգտագործել Meta-ի WhatsApp-ը, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ կիբերանվտանգության վարչությունը հաղորդագրությունների հավելվածն անվանել է «սպառնալիք օգտատերերի համար»՝ «օգտատիրոջ տվյալների պաշտպանության վերաբերյալ թափանցիկության բացակայության, պահված տվյալների կոդավորման բացակայության և դրա օգտագործման հետ կապված հնարավոր անվտանգության ռիսկերի» պատճառով։

Meta-ն իր անհամաձայնությունը հայտնեց որոշման հետ՝ վստահեցնելով, որ WhatsApp հարթակն ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ, քան մյուս բոլոր հաստատված ծառայությունները։ auroranews.am