318 000 լարի, 480 մետր․ Շարունակվում է Փ․ Արագյալի ներքին ճանապարհի ասֆալտապատումը

318 000 լարի, 480 մետր․ Շարունակվում է Փ․ Արագյալի ներքին ճանապարհի ասֆալտապատումը

Ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում, մրցույթը հայտարարվել է մարտի 17-ին և այն հաղթել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։ (NAT250005405)

Տեղում NOR ռադիոկայանը պարզեց, որ ասֆալտապատվում է ընդհանուր 480 մետր երկարությամբ հատված` գյուղի կենտրոնից մինչև գերեզմանատուն։ Նշված ճանապարհահատվածի համար հատկացված է 318 000 լարի։

Փոքր Արագյալ գյուղի լիազոր Հրանտ Վարդանյանը տեղեկացրեց․

«Սկսվել են նախնական աշխատանքները։ Ներկա պահին հարթեցվում և լայնացվում է ճանապարհը և աշխատանքները ընթացքի մեջ են»։

Բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում հայտնեցին իրենց կարծիքը՝ նշելով, որ սա դրական քայլ է և գյուղի համար առաջընթաց։

Ինչ վերաբերվում է մունիցիպալիտետի այլ գյուղերի գյուղամիջյան ճանապարհներին, աշղեկ Խաչիկ Գաբրիելյանն ասաց, որ Մեծ Արագյալում, Տամբովկայում և Փոկայում ներքին ճանապարհների աշխատանքները ավարտել են, իսկ Ղուլալիս գյուղում ամբողջովին ավարտել են ասֆալտապատման աշխատանքները։

Նշենք, որ 2025 թվականի ընթացքում նախատեսված է ասֆալտապատել Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի ներքին ճանապարհներ, որոնց մասին NOR ռադիոկայանը կանդրադառնա հետագա նյութերում և կներկայացնի թե, որ գյուղերում ինչ աշխատանքներ են կատարվում։