Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները դարձան եռակի չեմպիոն

Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները դարձան եռակի չեմպիոն

Այսօր` հունիսի 24-ին, Բաթումիու տեղի ունեցավ սեղանի թենիսի հերթական մրցույթը Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում։

Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները, ովքեր շատ անգամ հաղթել են վերոնշյալ սպորտաձևում, այս անգամ ևս հաղթանակ տարան։

«Ավարտվել է 2025 թվականի դպրոցական մարզական օլիմպիադայի տղաների սեղանի թենիսի թիմի եզրափակիչ խաղը, որի ընդհանուր հաշիվը 26:33 էր՝ օգուտ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովի գյուղի»,- այս մասին գրված է Դպրոցական մարզական օլիմպիադայի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Ժդանովականի հանրային դպրոցի թիմը մրցել է Քեդիի մունիցիպալիտետի Վաիո գյուղի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկների հետ։

Ավելացնենք նաև, որ թիմի մարզիչը Ժդանովականի հանրային դպրոցի սպորտի ուսուցիչ Էդգար Մնոյանն է։