«Ոչ թմրամիջոցներին» ֆուտբոլային մրցաշար Նինոծմինդայում

«Ոչ թմրամիջոցներին» ֆուտբոլային մրցաշար Նինոծմինդայում

Հունիսի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղի ունեցավ ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցեցին մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։ Մրցաշարը կազմակերպվել է Վրաստանի ուսանողական ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը և երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը թմրամիջոցների վնասների մասին։

Մրցաշարի հիմնական խորագիրն էր՝ «Ոչ թմրամիջոցներին», և միջոցառման հիմնական ուղերձը՝ սպորտի և առողջ կենսակերպի ընտրությունը որպես կյանքի դրական ուղի։ Խաղերում առաջին հորիզոնականը գրավեց Նինոծմինդայի ֆուտբոլի թիմը։

Հաղթող թիմը կստանա 1000 լարի պարգևավճար, ինչպես նաև հնարավորություն՝ ներկայացնելու Նինոծմինդան տարածաշրջանային առաջնությունում, որը կանցկացվի Բորժոմիում։

Այս մրցաշարը ևս մեկ քայլ էր դեպի երիտասարդների առողջ ապագան։

«Նինոծմինդայում անցկացվեց տեղական մունիցիպալիտետների մրցույթը, որը կազմակերպվում է ամբողջ Վրաստանի մասշտաբով։ Մրցույթին մասնակցեցին ուժեղ և լավ պատրաստված խմբեր տարբեր շրջաններից։ Միջոցառումը անցկացվում է Վրաստանի սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Խմբերը շատ լավ են պատրաստված։ Խաղերը հետաքրքիր են և լարված։ Ներգրավվածությունը մեծ է՝ մասնակցողները մեծ էներգիայով ու նվիրվածությամբ են խաղում»,-նշեց Վրաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լաշա Գիգոիձեն։

Լևոն Վարդանյանը իր խոսքում նշեց, որ այսպիսի մարզային ծրագրերը շատ կարևոր են երիտասարդների համար և որպեսզի երիտասարդ սերունդը ընտրի մարզական, ակտիվ և թմրամիջոցներից զերծ ապրելակերպ։

Մանրամասները աուդիոնյութում՝

Radio NOR · Լևոն Վարդանյան

Հարկ է նշել, որ այսօր` Բաթումիում տեղի ունեցավ սեղանի թենիսի հերթական մրցույթը Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում։ Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները, ովքեր շատ անգամ հաղթել են վերոնշյալ սպորտաձևում, այս անգամ ևս հաղթանակ տարան։

Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները դարձան եռակի չեմպիոն