Փոքր Արագյալի ավանդական օդան

Փոքր Արագյալի ավանդական օդան

Մեր օրերում ինչքան կարևոր է խոսել գյուղերում առկա խնդիրների մասին, նույնքան անհրաժեշտ է արժևորել այն, ինչ պահպանվել մինչև այսօր։ Չնայած ժամանակի ընթացքում բազմաթիվ հին կառույցներ վերացել են, Փոքր Արագյալում դեռ կան ընտանիքներ, որտեղ պահվում են ավանդական կառույցներն ու արժեքները։ Փոքր Արագյալ գյուղից Վարդանյանների ընտանիքում մինչ օրս օգտագործվում է պապական, հին «օդան», որը ավանդական կենցաղային մշակույթի վառ օրինակ է։

Օդան կառուցվել է 1954 թվականին՝ հետպատերազմական դժվարին տարիներին։ Այստեղ ծնվել և հասակ են առել Վարդանյանների երեք սերունդ։ 2000-ականներին ընտանիքը կառուցում է նոր տուն, ուր տեղափոխվում է ապրելու, սակայն խնամքով մինչ այսօր էլ պահում ու պահպանում է իրենց պապական տունը։

Մինչև այսօր էլ օդան չի կորցրել իր կարևորությունը, թե՛ ընտանիքի, թե՛ նաև հարևանների համար, այստեղ ամեն երեկո հավաքվում են հարևաններով ու զրուցում, ամփոփելով հինն ու նորը, ձմռան ամիսներին էլ օդան տաքացվում է վառարանով , որի վրա էլ շերտում են կարտոֆիլը և անուշ անում քաղցր զրույցի հետ։ Այս մասին մեզ պատմեց տիկին Սաթենիկը։

Օդայի պատին կախված է բրդյա նախշազարդ գորգ, որի վրա փակցված են ընտանեկան լուսանկարներ։ Օդայի ամբողջ երկայնքով կառուցված է փայտյա թաղթ, որտեղ նախկինում գիշերել են բազմանդամ ընտանիքի անդամները։ Այստեղ մեծացել են Վարդանյաննդրի վերջին սերնդի 7 երեխան: Առաստաղը փայտա սյուներից է, որինք սևացել են տարիների հոգսից, սակայն նախկին ամրությամբ պահում են օդայի երդիկը։

Կառույցը Փ․Արագյալ գյուղի պահպանված եզակի օդաներից մեկն է։

Փոքր Արագյալը միաժամանակ անցյալի հիշողությունն է և ապագայի հույսը, որտեղ խնդիրների լուծման ու մշակութային ժառանգության պահպանման համատեղ ջանքերը կարող են վերածվել կայուն զարգացման օրինակելի մոդելի։ Փոքր Արագյալ գյուղում պահպանվել է ընդամենը 2 օդա:

Գյուղի բարձունքում տեղադրված է խոյակերտ քանդակ, որը նայում է օդայի ուղղությամբ։ Այն գյուղի բնակիչ Խաչիկ Եղոյանը ոչխար արածեցնելու ժամանակ սարերից է գտել, որը տարիներ անց՝ 1980- ականներին իր որդին բերում է գյուղ և տեղադրում գյուղի բարձունքում։

Տեսանյութ․