
Ստամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։
«Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա չի կարելի բաց թողնել։ Մեր նպատակն է հիմք դնել երկարատև խաղաղության համար՝ աջակցելով կողմերի հետագա կոնկրետ քայլերին։ Ես շարունակում եմ հույս ունենալ, որ պատերազմը կավարտվի հնարավորինս շուտ։ Ինչպես միշտ ասել եմ, արդար խաղաղության մեջ պարտվողներ չպետք է լինեն», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել «պատերազմը արդար և տևական խաղաղությամբ ավարտելու» համար։