Այսօր ԵԽԽՎ-ն քննարկում կանցկացնի Վրաստանի վերաբերյալ

Այսօր ԵԽԽՎ-ն քննարկում կանցկացնի Վրաստանի վերաբերյալ

«Հունիսի 26-ին, հինգշաբթի օրը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի կունենա Վրաստանի վերաբերյալ քննարկում», – հաղորդում է ԵԽԽՎ կայքը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է անցկացնել «Կոչ անել անհապաղ ազատ արձակել Վրաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց» խորագրով քննարկում։

Քննարկումը տեղի կունենա օրվա երկրորդ նիստի ընթացքում, որը կսկսվի Թբիլիսիի ժամանակով ժամը 17:00-ին։