Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ վրացական համարանիշներով «Toyota Prado»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կան 3 վիրավորներ

Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ վրացական համարանիշներով «Toyota Prado»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կան 3 վիրավորներ

Հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17 կմ հատվածում վրացական համարանիշներով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի, ով անչափահաս է՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի