
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի մեծամասնությունը ունի մանկապարտեզ: Վերջին շրջանում մանկապարտեզները ապահովված են սննդով (ճաշատեսակներ)։
Փորձեցինք պարզել , թե Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները միասին քանի երեխա ունեն, բոլոր գործող մանկապարտեզներում արդյոք ներառված է սնունդ, թե ոչ (ճաշատեսակներ)։
Մենք նաև հարց ուղղեցինք Մղդեսյանին, թե առաջիկայում նախատեսում են բացել մանկապարտեզներ այն գյուղերում, որտեղ դեռևս չկա՝ (Փոքր Արագյալ, Ղաուրմա, Եփրեմովկա, Ախալի Խուլգումո, Մամզարա, Սամեբա, Սաղամո, Թորիա, Վլադիմիրովկա)։
Ամալյա Մղդեսյանը հայտնեց, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզներում միասին վերցված հաճախում է 885 երեխա։
«Մունիցիպալիտետի տարածքում գործում է 17 մանկապարտեզ, որոնցից 12-ը ապահովված է օրական երեք անգամյա սննդով»,- ասաց Մղդեսյանը։
Ինչ վերաբերում է նոր մանկապարտեզների բացման հնարավորությանը, Մղդեսյանը պատասխանեց, որ ներկայումս միայն կբացվի Սաթխա գյուղի նորակառույց մանկապարտեզը, որը ևս կներառի օրական երեք անգամյա սնունդ:
Նշենք նաև, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզներն այս պահին արձակուրդի մեջ են, որը կշարունակվի մինչև ուսումնական տարվա մեկնարկը։