Օգոստոսի 18-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց իր հերթական նիստը:
Նիստի օրակարգում դրված էր մի հարց, որը վերաբերում էր 2017թ. տեղական բյուջեի փոփոխությանը: Բյուջեում մեծացվել է ենթակառուցվածքային հատվածի համար նախատեսված գումարը 46 200 լարիով: Այդ թվում Հեշտիա գյուղից Նինոծմինդա քաղաք եկող ջրատարի փականի համար նախատեսվել է 2000 լարի գումար: Գիշերային լուսավորության համար նախատեսվել է 9100 լարի: Հեշտիա գյուղի գերեզմանատան ցանկապատման համար՝ 14 000 լարի: Մամզարա գյուղի համար մարզական գույք ձեռքբերելու համար նախատեսվել է 4000 լարի: Նինոծմինդա քաղաքի մինի մարզադաշտի խոտածածկի համար նախատեսվել է 20 000 լարի:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ կյուրեղյանը.
Բորիս Ղարսլյան