
Կատարյալ բժիշկ Արմեն Վարժապետյանը, ով Հայաստանում ժամանակակից էնդոկրին վիրաբուժության առաջամարտիկն է` կղեկավարի Պետական բժշկական համալսարանի էնդոկրին վիրաբուժության ամբիոնը։
Մրցութային ընթացակարգով, փակ գաղտնի քվեարկությամբ Էնդոկրին վիրաբուժության նորաստեղծ ամբիոնի վարիչ է ընտրվել բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Վարժապետյանը։ Այս ուղղության զարգացման և ուսուցման իմաստով անգնահատելի է Վարժապետյանի ավանդը։