Հայկական մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը

Հայկական մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը

Սառեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը:

Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգել են, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից․ ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձևակերպելը:

«Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմել են բեռնափոխադրողները։ auroranews.am