
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Թբիլիսիի բնակիչը ձերբակալվել է բենզալցակայան կողոպտելու մեղադրանքով։
Ձերբակալվածը 34 տարեկան է։ Նա ունի քրեական անցյալ։
Քննությունը պարզել է, որ տղամարդը ֆիզիկական հարձակում է գործել Թբիլիսիի 3G բենզալցակայանի օպերատորի վրա և, սպառնալով նրան սուր զենքով, նրանից գումար է գողացել։ Ոստիկանությունը չի մանրամասնել, թե որքան գումար է հասցրել կողոպտիչը խլել։
Նա ձերբակալվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով՝ կողոպուտ։ Այս հանցագործությունը պատժվում է 5-ից 7 տարի ազատազրկմամբ։