Մկոյան եղբայրները 18 հարկանի շենք են կառուցում Ախալքալաքում
Ախալքալաքի Աղմաշենեբելի 2 հասցեում Մկոյան եղբայրները կառուցում են քաղաքի համար նախադեպը չունեցող 18-հարկանի պրեմիում դասի, եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրահարկ շենք։ Շենքը կառուցվում է բացառապես բարձրակարգ նյութերով՝ ապահովելով անվտանգություն և հարմարավետություն։
Սեյսմակայուն է և նախատեսված է մինչև 9 բալ ուժգնությամբ ցնցումներին դիմակայելու համար։
Ջերմակայունությունը ևս հաշվի է առնված։ Հատուկ պատուհանների շնորհիվ դուք ամռանը չեք տառապի շոգից, իսկ ձմռանը սառնություն չեք զգա։
Շենքի ամեն մի հարկը հագեցած կլինի հակահրդեհային համակարգերով։
Կունենա ջրի պահեստային ռեզերվուար։
Կառույցի երկու վերելակները եվրոպական են և ունեն 20 տարվա երաշխիք։
Շենքի կառուցման աշխատանքներին ներգրավված են երկրաբաններ, երկրաֆիզիկներ և Սամխարաուլիի փորձագետներ, ովքեր տվել են շենքի կառուցման թույլտվությունը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված ֆայլում։
Պատշգամբները կլինեն լուսավորված և հարմարավետ, որպեսզի գնորդը կարողանա լիարժեք զգալ հանգստություն։
Ժամանակակից կառույցը կունենա ընդարձակ ավտոկայանատեղի։
Վերելակները իջնելու են մինչև ավտոկայանատեղիի մակարդակ՝ բնակիչների առավել հարմարավետության համար։
Բարձրահարկը համալրվելու է հոսանքի գեներատորով (դվիժոկ), որպեսզի էլեկտրամատակարարման խափանումների դեպքում հոսանքի մատակարարումը չդադարեցվի։
Շենքն ունենալու է շուրջօրյա հսկիչ։
Տեսախցիկները ավտոմատ կերպով ֆիքսելու են մուտք գործող մեքենաների պետհամարանիշերը՝ ապահովելով միայն թույլատրված ավտոմեքենաների մուտքը։
Առաջին հարկում նախատեսված են առևտրի կենտրոններ և խանութներ։
Բնակարանի գնման դեպքում հասանելի են տարբեր վճարման եղանակներ․
• Մաս-մաս վճարում
• Վարկի ձևակերպում
• Այլ վճարման տարբերակներ։
Շինարարության ավարտը՝ 2027թ․։ Դիմեք հիմա և ամրագրեք Ձեր նոր բնակարանը Ախալքալաքի ամենաժամանակակից բարձրահարկում`