
Բաթումի (Աջարիա) հանգստավայրում ձերբակալվել են 21 և 24 տարեկան երկու Թուրքիայի քաղաքացիներ՝ հայրենակցի նկատմամբ սպանության փորձի, ինչպես նաև զենքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման մեղադրանքներով, հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածներից մեկը մեղադրվում է սպանության փորձի, ինչպես նաև հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման, իսկ երկրորդը՝ հատկապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեջ։
Հանցագործության համար նախատեսված պատիժը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։