
Հունիսի 29-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում տեղի ունեցավ Աշուղ Ալիք-Ջավախքի հոբելյանական 75-ամյակին նվիրված փառատոն։
Մշակութային նախաձեռնությունը վերածվեց իսկական տոնի՝ համախմբելով քաղաքական գործիչների, մշակույթի գործիչների, արվեստի սիրահարների ու բազմաթիվ հյուրերի՝ ինչպես տեղական համայնքներից, այնպես էլ Հայաստանից ու Վրաստանից։
Փառատոնի ընթացքում հնչեցին ջերմ շնորհավորանքներ՝ ուղղված աշուղին՝ ընդգծելով նրա արվեստի դերն ու ժառանգությունը։ Հայկական և վրացական պարի խմբերն ու երգիչները հանդես եկան բազմազան համարներով՝ ներկայացնելով ազգային մշակույթի հարստությունը և ցույց տալով միջմշակութային կապը։
Փառատոնի մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, հուշամեդալներ և հուշանվերներ՝ ի նշան շնորհակալության և գնահատանքի։
Փառատոնի կարևորվեց և ընդգծվեց այն փաստով, որ միջոցառմանը ներկա էին Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ անվանի երաժիշտ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, աշուղ Աշուղ Լեյլին, ինչպես նաև ժողովրդական երգի անզուգական կատարող Մավր Մկրտչյանը։ Նրանց ներկայությունը և կատարումները փառատոնին հաղորդեցին յուրահատուկ շուք ու հոգևոր ջերմություն՝ վերածելով օրը մշակութային տոնի։
Աշուղ Ալիք-Ջավախքը (Ալիկ Մարգարի Քսպոյան) ծնվել է 1950 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում, այժմ ապրում է Ախալքալաքում։ Ավարտել է Ռուսաստանի Դաշնության Բլագավիշենսկի պետական համալսարանի պատմության բաժինը։ Տարիներ շարունակ իր գնահատելի ավանդն է բերել հայ մշակույթի, պահպանմանա զարգացման և քարոզչության ազգանվեր գործին։
Ախալքալաքի մշակույթի տան երկարամյա գեղարվեստական ղեկավարն է որտեղզ իր նախաձեռնությամբ և անմիջական ղակավարությամբ գործում են Ջավախք ազգային երգի-պարի համույթը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի մասնաճյուղը, ժողովրդական նվագարանների խումբը, երգչախումբը և մանկական թատրոնը։
Աշուղ Ալիք Ջավախքը Հայ աշուղներիև Վրաստանի հայ գրողներ միությունների անդամ է։ Հայրուրից ավելի երգերի հեղինակ է, թողարկել է մի շարք ձայնասկավառակներ։ 2006 թվականին Հայ աշուղների միությունը պաշտոնապես ձեռնադրեց Ալիք Քսպոյանին տալով Աշուղ Ալիք-Ջավախք պատվանունը։
Նրա երգերը տարածված և սիրված են Ջավախք Աշխարհում։ Հատկապես պետք է արժևորել Աշուղ Ալիքի-Ջավախքի մանկավարժական գործունեությունը ու բազմակողմանի ծառայությունը հայ մշակույթին
Նա ապրում և ստեղծագործում է Ջավախքում՝ արժանապատվորեն ներկայացնելով իր ծննդավայրի հոգևոր ու մշակութային աշխարհը։ Աշուղ Ալիք-Ջավախքը նաև Հայ աշուղների և Վրաստանի հայ գրողների միությունների անդամ է։
Տեսանյութ․
Ֆոտոշարք․