Հոսանքազրկված են Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր

Հոսանքազրկված են Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր

Հունիսի 30-ի գիշերը հոսանքազրկվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր։
Հոսանքազրկումը տեղի է ունեցել գիշերային ժամերին։

Ինչպես տեղեկացանք «Energo-Pro Georgia»-ի Նինոծմինդայի մասնաճյուղից, հոսանքազրկվել են Գոնդուրայի թեմի մի շարք գյուղեր, ինչպես նաև Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերը։

Ներկայում տարվում են աշխատանքներ վթարային վայրերը հայտնաբերելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Թեժ գծից ստացված հաղորդագրության համաձայն էլ էլեկտրամատակարարումը կվերսկսվի ժամը 15:00-ի սահմաններում։

Հարկ է նշել, որ որոշ համայնքներում բացակայում է նաև հեռախոսակապը։