Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատ փողոցներն ավելացան ևս երեքով

Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատ փողոցներն ավելացան ևս երեքով

Արդեն ավարտին են հասցված Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե և Չափաև փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ներկայումս ընթանում են Գոգոլ փողոցի երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքները, որին կհետևի Հայկական փողոցի երկրորդ շերտի ասֆակտապատումը: Այս աշխատանքներին զուգահեռ “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը իրականացնում է ևս չորս փողոցի մաքրման և հողի հավասարեցման աշխատանքները արդեն քաղաքի Նորաշեն թաղամասում:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեի խոսքով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մեկ շաբաթվա ընթացքում կավարտեն բոլոր աշխատանքները:

Հիշեցնենք, որ նշված փողոցների ասֆալտապատումը իրականացվում է Տարածաշրջանային զարգացման և Բարձրալեռնային տարածաշրջանների զարգացման հիմնադրամների կողմից: Ճավճավաձե փողոցի 348 մետրանոց հատվածի ասֆալտապատման համար հատկացվել է 137, 003 լարի, Գոգոլ փողոցի 1145 մետրանոց հատվածի համար՝ 448362.19 լարի , Չափաև փողոցի 250 մետրանոց հատվածի համար՝ 96, 341 լարի գումար:

Մանրամասների մասին զրուցեցինք “Ջավախք-ԱվտոԳզա” ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեի հետ.

Անահիտ Զալալյան