
Գիվի Միքանաձեն ստանձնել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնը։ Փոխանցում է 1tv.ge-ն։
Կրթության նոր նախարարին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Գիվի Միքանաձեն նախկինում զբաղեցնում էր Կրթության, գիտության և երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Գիվի Միքանաձեն փոխարինել է Ալեքսանդր Ծուլաձեին, ով երեկ հայտարարել էր իր հրաժարականի մասին։