
Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, վրաց-հայաստանյան սահմանին գտնվող փոխադրողների համար պարտադիր կլինի նախապես լրացնել ուղևորների ցուցակը։
Ինչպես BM.GE-ին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից, սա վերաբերում է առևտրային, զբոսաշրջային կամ միջազգային անկանոն (ըստ պահանջի) ուղևորափոխադրումների դեպքերին, որոնց դեպքում բոլոր փոխադրողները պետք է լրացնեն ուղևորների ցուցակ, որը համապատասխանում է ECMT-ի (Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) միջազգային չափորոշիչներին։
Ուղևորների ցուցակը պարտադիր է բոլոր M1 (մինիվեններ), M2 և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (մինիվեններ, ավտոբուսներ և միկրոավտոբուսներ) համար։
«Փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով՝ լատինատառ, նախքան ուղևորության մեկնարկը։ Տպագիր տարբերակը պետք է պահվի տրանսպորտային միջոցում և ներկայացվի վերահսկող մարմնին։ Ցանկը պետք է տպագրվի միայն A4 ձևաչափով։
Նոր կարգավորման համաձայն՝ Վրաստանի և Հայաստանի վերահսկող մարմինները տրանսպորտային փաստաթղթերում տվյալները կստուգեն նույնական մեթոդաբանությամբ, ինչը կբարձրացնի վերահսկողության արդյունավետությունը։ Բացի այդ, սա կպաշտպանի Վրաստանում և Հայաստանում գրանցված փոխադրողների իրավունքները և կբացառի կաբոտաժային ճանապարհային ուղևորափոխադրումները երկու երկրներում։
Որոշումը կայացվել է վրաց-հայաստանյան համատեղ հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ստորագրվել է միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ նոր համաձայնագիր», – հայտնել են bm.ge-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից։