19-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է

19-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայո, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:  

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին և հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: