Վրաստանի շրջանները կորցնում են բնակչությունը, Թբիլիսին և Բաթումին աճում են

Վրաստանի շրջանները կորցնում են բնակչությունը, Թբիլիսին և Բաթումին աճում են

Վրաստանի բնակչության աճը վերջին տասնամյակում հիմնականում ապահովվել է Թբիլիսիի և Բաթումիի ներգաղթով, մինչդեռ երկրի մեծ մասում բնակչության թվաքանակը նվազել է։ Այս մասին վկայում են համընդհանուր մարդահամարի նախնական տվյալները, որոնց ուշադրություն է դարձրել bm.ge գործակալությունը։

Ըստ «Sakstat»-ի՝ 2024 թվականին Վրաստանի բնակչությունը կազմել է 3 914 000 մարդ։ Սա 200 196հոգով ավել է, քան 2014 թվականի նախորդ մարդահամարի արդյունքներով։ Բնակչության 53 տոկոսը կանայք են, իսկ 47 տոկոսը՝ տղամարդիկ։

Ամենամեծ աճը գրանցել է Թբիլիսին՝ +221,4 հազար մարդ (+20%)։ Երկրորդ տեղում աճի տեմպերով Աջարիան է, որտեղ այժմ բնակվում է 401,1 հազար մարդ, ինչը 67 հազարով ավել է, քան տասը տարի առաջ։ Չնչին աճ է գրանցվել նաև Քվեմո Քարթլիում (+14,4 հազար) և Մցխեթա-Մթիանեթիում (+1,1 հազար

Մնացած շրջաններում բնակչության թվաքանակը նվազել է։ Ամենամեծ կրճատումը գրանցվել է Իմերեթիում՝ -28,4 հազար մարդ (-5%)։ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում բնակչությունը պակասել է 21,7 հազարով (-7%), իսկ Կախեթիում՝ 17,2 հազարով (-5%)։ Գուրիայում բնակչության թվաքանակը նվազել է 11%, հասնելով 100,8 հազար մարդու։

Մարդահամարը անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 31-ը, ընդգրկելով երկրի ողջ տարածքը՝ բացի Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններից, որոնք գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս։ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Sakstat»-ը, ամբողջական տվյալները կհրապարակի այս ամառ։ newsgeorgia.ge