Բնական գազ բնակիչների նախաձեռնությամբ․ Վլադիմիրովկայում աշխատանքներն ավարտվում են

Բնական գազ բնակիչների նախաձեռնությամբ․ Վլադիմիրովկայում աշխատանքներն ավարտվում են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղում ավարտին են մոտենում գազաֆիկացման աշխատանքները։ Գազաֆիկացումը անցկացվում է բնակիչների նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով։

Ինչպես մեզ տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը, 27 ընտանիք համախմբվել է և միասին հավաքել շուրջ 40 000 լարի՝ անհրաժեշտ աշխատանքների ծախսերը հոգալու համար։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որպեսզի գյուղը ունենա բնական գազ, դիմել են գազաբաշխիչ ընկերության տնօրենին, վերջինս էլ դրական էր արձագանքել բնակիչների խնդրանքին։

Արդեն գազի խողովակները տեղադրված են և բոլոր տներում առկա են հաշվիչ սարքերը։ Ի տարբերություն որոշ բնակավայրերի՝ Վլադիմիրովկայում գազատար խողովակները անցկացվել են գետնի տակից։

Գյուղացիները նշում են, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, և արդեն մոտ 10 օրից գյուղը կունենա բնական գազ։

Մանրամասները աուդիոնյութում՝

Radio NOR · Վլադիմիրովկա գյուղի բնակիչ