
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում արդեն 3 օր է ընթանում է մինի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Ուջմանա, Գորելովկա, Կաթնատու, Մեծ և Փոքր Խանչալի, Սպասովկա, Ջիգրաշեն, Մեծ և Փոքր Գոնդուրա, Սաթխա, Փոկա, Գանձա, Օրլովկա, Ժդանովական, Փոքր Արագյալ գյուղերը և Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ, Մուրջախեթ, Խորենիա, Բզավեթ, Բեժանո, Վաչիան և Խանդո գյուղերը։
Այսօր` հուլիսի 2-ին, տեղի ունեցավ մինի Ֆոտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը, որում 1-ին տեղը գրավեց Մուրջախեթը, 2-րդ տեղը գրավեց Ժդանովականի հավաքականը, իսկ 3-րդ տեղը գրավեց Սպասովկայի թիմը։
Մրցաշարը կազմեկերպել էին Հեշտիա գյուղից Խաչիկ Խանչալյանը, Արսեն Հակոբյանը և Մարտին Արոյանը։ Մրցաշարի հովանավորը ռուսաստանաբնակ Հովսեփ Խանչալյանն է։
Մրցաշարին ներկա էին գտնվում Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, Մշակույթի սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, Սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Գրիգոր Թոփուզյանը, Հեշտիայի գյուղապետ Եգոր Քոթոյանը, մասնագետ Արարատ Էգնատոսյանը և այլ գյուղերի ներկայացուցիչներ։
Բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան մեդալներ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթով։
Ինչպես նշեց կազմակերպիչներից Մարտին Արոյանը՝ քանի որ ունեն նոր մարզադաշտ, հենց այդ առիթով էլ կազմակերպվել էր ֆուտբոլային հանդիպումը։
Մանրամասները՝ աուդիո նյութում․