
Ֆրանսիայի երկու բնակիչ մահացել է ուժեղ շոգի պատճառով: Այս մասին հայտնել է Էկոլոգիական անցման նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն:
«Շոգի հետ կապված մահվան երկու դեպք է գրանցվել», – Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։
Ավելի քան 300 մարդ շտապ բժշկական օգնության կարիք ուներ։
Նրա խոսքով՝ անցյալ հունիսը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր։