Թբիլիսիում տղամարդը սպանել է հարևանին

Թբիլիսիում տղամարդը սպանել է հարևանին

Իսանիում տղամարդը սպանել է հարևանին՝ ավտոկայանատեղիի պատճառով սկսված կոնֆլիկտը ողբերգական ավարտ է ունեցել։ Գործը բացահայտվել է ոստիկանության կողմից թեժ հետքերով։

Գոյություն ունեցող տեղեկություններով՝ մեղադրյալն ինքն էլ վնասվածքներ է ստացել և այժմ հոսպիտալացված է։

Ինչպես “Ռուսթավի 2”-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, դեպքի առթիվ քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (դիտավորյալ սպանություն) և 236-րդ (կրակային զենքի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում, պահում, կրել) հոդվածներով։