
Վերջին ժամանակներում վերանորոգվել է Նինոծմինդա-Փարվանա ճանապարհահատվածը։ Ճանապարհին առկա փոսերը խոչընդոտում էին երթևեկությանը։
Հուլիսի 2-ին, երթևեկելով վերոնշյալ ճանապարհով, նկատեցինք, որ այն վերանորոգվել է մասամբ։
Պարզելու համար, թե երբ կվերջացնեն ճանապարհաշինական աշխատանքները, NOR ռադիոկայանը կապ հաստատեց «Ջավախավտոգզա» ՍՊԸ ճանապարհաշինական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ով մեզ պատասխանեց, որ ճանապարհի վերանորոգված հատվածների աշխատանքները կատարել են իրենք, իսկ այն հատվածները, որոնք դեռ վերանորոգված չեն՝ ամենայն հավանականությամբ պատկանում է «Արալի» ՍՊԸ ճանապարհաշինական ընկերությանը։
«Արալի» ՍՊԸ ճանապարհաշինական ընկերության որևէ աշխատակցի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։
Տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք Վրաստանի Ավտոճանապարհային վարչություն, նրանք մեզ պատասխանեցին, որ տվյալ ճանապարհին աշխատում են «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը, որն արդեն վերջացրել է վերանորոգման աշխատանքները, իսկ «Արալի» ճանապարհաշինական ընկերությունը դեռ չի սկսել ճանապարհի շարունակական աշխատանքները։
Իսկ թե «Արալի» ՍՊԸ-ն երբ կշարունակի վերանորոգման աշխատանքները, վարչությունից հայտնեցին, որ տեղյակ չեն։