“Փարվանա” թիմը հաղթանակ տարավ տարածաշրջանային երիտասարդական ֆուտբոլի բաց լիգայում

“Փարվանա” թիմը հաղթանակ տարավ տարածաշրջանային երիտասարդական ֆուտբոլի բաց լիգայում

Օգոստոսի 21-ին Տելեթիում մեկնարկեց տարածաշրջանային ֆուտբոլի երիտասարդական բաց լիգան:

Նինոծմինդայի “Փարվանա” թիմը 6:3 հաշվով հաղթանակ տարավ Տելեթիի “Շավնաբադա” թիմի նկատմամբ:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին “Փարվանա” և “Ալգեթի” թիմերի միջև Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում:

Երիտասարդական ֆուտբոլային բաց լիգայի կազմակերպիչը Վրաստանի Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան է: