
2025 թվականի հունիսին Վրաստանում արձանագրվել է -0.01% ամսական գնաճ, իսկ տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0%։ Այս մասին նշվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալներում։
Նույն աղբյուրի համաձայն՝ հիմնական գնաճի մակարդակը 2025 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 2.4%, իսկ ծխախոտի բացառմամբ՝ 2.2%:
Տարվա ընթացքում ամենաէժանացած ապրանքը եղել է ինտերնետի վճարը, որն էժանացել է 41%-ով, իսկ ամենաթանկացած ապրանքը՝ կիտրոնը, որի գինը աճել է 101.5%-ով:
«BusinessPremium»-ի տվյալների հիման վրա ներկայացնում ենք 2025 թվականի հունիսին ամենից շատ թանկացած ապրանքների ցանկը՝ տարեկան կտրվածքով.