Հանդիպում ֆերմերների հետ Նինոծմինդայի գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնում

Հանդիպում ֆերմերների հետ   Նինոծմինդայի գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնում

Օգոստոսի 22-ից մինչև հոկտեմբերի 2-ը Վրաստանում կանցկացվի գյուղատնտեսական կոոպերատիվների գրանցում:

Այս մասին այսօր տեղեկացրեց Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ, Սամվխե-Ջավախեթի տարածաշրջանի գյուղատնտեսական կոոպերատիվների հարցերով կոորդինատոր Դավիթ Ճուխուլիան ֆերմերների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը քննարկվեցին կոոպերատիվների գրանցման գործընթացին վերաբերող, իրավական և հարկային բնույթի հարցեր:

Դավիթ Ճուխուլիայի խոսքով` բոլորը, ովքեր ունեն անասուններ, կարող են միավորվել և ստեղծել կոոպերատիվ, որն առավազն պետք է ունենա 200 գլուխ անասուն, կոոպերատիվի 11 անդամներն էլ պետք է մեկ համայնքից լինեն, ինչպես նաև ունենան համապատասխան հողատարածքներ և արոտավայր:

Հանդիպմանը ներկա էին արդեն իսկ գրանցված կոոպերատիվների ներկայացուցիչներ, ում հետաքրքրում էր բարձրալեռնային տարածաշրջաններում բնակվելու կարգավիճակ ունեցողների մասին հարցը:
Օրենքով սահմանված կարգով այն կոոպերատիվները, որոնք գրանցված են բարձրալեռնային տարածաշրջաններում և որոնց ներկայացուցիչներն էլ ունեն բարձրալեռնային տարածաշրջանում ապրող բնակչի կարգավիճակ, ապա կարող են օգտվել հարկային արտոնություններից:

Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան