
Օգոստոսի 22-ին ժամը 19:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Opel Astra մակնիշի մեքենան հարվածել է հեծանիվ վարող 17-ամյա մի տղայի:
Տղային հասցրել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց: Նախնական տվյալներով տղան ստացել է վնասվածք գլխի շրջանում: Տուժածի վիճակը բժիշկները համարում են կայուն:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հեծանվի արգելակների անգործության պատճառով: Ավտոմեքենայի շրջադարձ կատարելու պահին հեծանիվ վարող տղան կորցրել է ինքնակառավարումը և բախվել է նրան: