Մահախոսական/ Մեգի Խելաշվիլի-Թամասյան

Մահախոսական/ Մեգի Խելաշվիլի-Թամասյան

Կյանքից անժամանակ հեռացավ Մեգի Խելաշվիլի-Թամասյանը, ծնված 1973 թվականին Թբիլիսիում, ամուսնացած էր Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում և երկար տարիներ ապրում էր Սամեբայում։

Բոլոր նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում և ցավակցում են սիրելի Մեգիի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Ձյուն է իջնում, կուտակվում
Մորս վրա վերևից,
Ասես փետուր է թափվում
Հրեշտակի թևերից:
Գերեզմանի այս հեռվում
Մեղմ դիզվում է թախծալից,
Մորս վրա մարմարվում,
Շիրմաքար է թվում ինձ:
Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին:
Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար: