
Հուլիսի 5-ին Վրաստանում սպասվում են ուժեղ անձրևներ՝ ամպրոպներով և քամով։ Այս մասին հայտնել է Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը։
«Հուլիսի 5-ի օրվա ընթացքում Արևելյան Վրաստանում և Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են ուժեղ անձրևներ, ամպրոպներ, ուժեղ քամի, Արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ», – հաղորդում է գործակալությունը։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի ջրհեղեղների, ինչպես նաև սողանքների և սելավների առաջացման բլրոտ և լեռնային շրջաններում (վտանգի մակարդակը միջին է)։