ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարելու և կառավարության կենսական եկամուտները մեծացնելու համար», – ասվում է փաստաթղթում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների, քաղցկեղի և շաքարախտի համաճարակին, որոնք կազմում են ամբողջ աշխարհում մահացությունների ավելի քան 75%-ը։