Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների

Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների

Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։

Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։

«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առաջարկում եմ բոլոր կալանավորված քաղաքական գործիչներին դիմել ինձ ներման համար և այս դիմումում հաստատել ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը։ Եթե նման միջնորդություն ստացվի, ես անմիջապես կհրապարակեմ համապատասխան բանտարկյալներին ներում շնորհելու մասին հրամանագիր», – գրել է Կավելաշվիլին։