
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, գնաճի մակարդակը կազմել է -0.01%, իսկ տարեկան գնաճը՝ 4.0%։
Ինչ վերաբերում է հիմնական (բազային) գնաճին, ըստ Վիճակագրության ծառայության՝ 2025 թվականի հունիսին այն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2.4%, իսկ ծխախոտի բացառմամբ՝ տարեկան բազային գնաճը կազմել է 2.2%։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հունիս ամսին ամենաշատ թանկացած ապրանքներից է արևածաղկի ձեթը։ Մասնավորապես, Sakstat-ի տվյալներով՝ ձեթը տարեկան կտրվածքով թանկացել է 28.4%-ով։
Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում արևածաղկի ձեթի ներմուծումը նվազել է 11.2%-ով։ Այդ ընթացքում Վրաստանը ձեռք է բերել 15,410 տոննա ձեթ՝ ընդհանուր 21.121 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով, մինչդեռ 2024 թվականի նույն ամիսներին ներմուծվել էր 17,351 տոննա ձեթ՝ 17.048 միլիոն դոլար արժողությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում ձեթի ներմուծման գինը բարձրացել է 39.8%-ով։ Եթե անցած տարի առանց հարկերի 1 լիտրի միջին ներմուծման գինը կազմում էր 0.98 դոլար, ապա այս տարի այն հասել է 1.37 դոլարի։
Նշենք, որ Վրաստանը ձեթի գերակշիռ մասը՝ 84%-ը, գնում է Ռուսաստանից։ Երկրորդ ամենամեծ մատակարարը Ուկրաինան է։ Մասնավորապես, 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում 5 խոշոր ներմուծող երկրներն են․