Նախագահը շնորհակալություն է հայտնել Բորջոմիի հրդեհի մարման աշխատանքների բոլոր մասնակիցներին

Նախագահը շնորհակալություն է հայտնել Բորջոմիի  հրդեհի մարման աշխատանքների բոլոր մասնակիցներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Բորջոմիի հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց ու պետություններին։

«Այս դժվարին իրավիճակում մեզ համար շատ կարևոր և հուսադրող է այն, թե քանի անկեղծ ընկեր ունենք վրացիներս՝ հայերը, ադրբեջանցիները, թուրքերը, բելառուսները, ինչպես նաև մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները: Շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր շատ արագ արձագանքեցին և օգնության ձեռք մեկնեցին դժվար պահին: Շնորհակալություն Վրաստանի զինված ուժերին Ատենի կիրճում արդյունավետ աշխատանքի և հրդեհի մարման համար»,-ասել է Մարգվելաշվիլին:

Հնարավոր ահաբեկչության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նախագահը նշել է, որ այդ մասին կխոսվի միայն վտանգը չեզոքացնելուց հետո:

www.aliq.ge