
Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում տեղադրվել են նոր լուսարձակներ։ Նախկին լուսավորությունը, որը երկար ժամանակ սարքին չէր, արդեն փոխարինվել է։
Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի խոսքով, լուսարձակների փոխարինումը իրականացրել է իրենց ծառայությունը։
«Գրեթե ամեն օր էլ, որ փողոցում որ չեն աշխատում գիշերային լուսավորությունը, փոխում ենք»,-նշեց Անդրանիկ Բդոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Լերմոնտով փողոցի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին՝ լուսաբանելու փողոցի լուսարձակների անսարքության խնդիրը, որտեղ նշել էին․ «Քանի որ փողոցում թույլ լուսավորություն է, երեկոյան ժամերին դուրս գալը վտանգավոր է։ Մենք վախենում ենք հատկապես թափառող շների հարձակումից»։