Հեշտիա գյուղում ասֆալտապատման առաջին շերտը ավարտված է

Հեշտիա գյուղում ասֆալտապատման առաջին շերտը ավարտված է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։ Այս պահին արդեն ավարտվել է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտի առաջին շերտի փռման գործընթացը։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև երկրորդ շերտը, եզրաքարերի տեղադրումը և ջրահեռացման համակարգի բարելավումը։

Գյուղի բնակիչները նշում են, որ երկար սպասված ասֆալտապատումն իրենց համար մեծ կարևորություն ունի։

«Այն ոչ միայն ապահովում է երեխաների անվտանգ և հարմար տեղաշարժը, այլև հեշտացնում է մեքենաների երթևեկությունը։ Բացի այդ, այժմ մարդիկ կարող են մաքուր և հարմար պայմաններում քայլել փողոցներով՝ զգալիորեն բարձրացնելով գյուղի բնակելի միջավայրը»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը: նախագծի գնահատված ընդհանուր արժեքը 1,420,000 լարի է, ներառյալ ԱԱՀ-ն։

Ծրագիրը ամբողջությամբ (100%) ֆինանսավորվում է 2025-2026 թթ. տեղական բյուջեից։

Նախագծի որոշման համաձայն կասֆալտապատվի Հեշտիա գյուղի ներքին ճանապարհներից 3 հատված՝

Առաջին ճանապարհահատվածը՝ 1568 մետր

Երկրորդ ճանապարհահատվածը՝ 375 մետր

Երրորդ հատվածը՝ 294 մետր։

Նշենք, որ աշխատանքների ժամկետը 20 շաբաթ է, ասֆալտապատման աշխատանքների առաջին փուլը կտևի 12 շաբաթ:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում հունիսի 10-ից սկսվել է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների առաջին փուլը։

Տեսանյութ․