
Սաթխա գյուղում էլեկտրոտեխնիկայի զանգվածային վնասում է արձանագրվել էլեկտրոմատակարարման խափանումների պատճառով։ Այս մասին NOR ռադիոկայանը հրապարակում էր արել հուլիսի 5-ին՝ հիմնվելով բնակիչների ահազանգին։
Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել էներգոբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի հետ` պարզելու մանրամասները։
Այսօր հուլսի 7-ին, NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին էներգոբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի գրասենյակ՝ պարզաբանելու վերոնշյալ խնդրի մանրամասները։
Էներգոբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Սվետլանա Չոբանյանը նշեց, որ ինքն իրավասու չէ մեր հարցերին պատասխանելու, ուստի ուղղորդեց կապնվել հանրային կապերի ղեկավարի հետ։
NOR ռադիոկայանի խմբագրությունը կապ հաստատեց Զուրաբ Լոմիձեի հետ, սակայն վերջինս տեղյակ չեր եղելությունից։
Սամցխե-Ջավախեթիի հասարակության հետ կապերի ղեկավար Զուրաբ Լոմիձեն, ծանոթանալով իրավիճակին, մեզ պատասխանեց․
«Բնակիչները պետք է գնան «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի գրասենյակ, գրեն դիմում, ցույց տան ապացույց, հետո մեր աշխատողները կգնան կստուգեն, ու եթե կրած վնասը էներգոբաշխիչ ընկերության մեղքով է, ուրեմն կփոխհատուցվի»
NOR ռադիոկայանը հետևողական կլինի առաջիկա իրադարձություններին և կլուսաբանի թե, ինչ չափի վնաս են կրել բնակիչները և որքանով կփոխհատուցվի այն։
Մանրամասները աուդիոնյութում․