
Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել են Ախալի Խուլգումո հեռավոր գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Նինոծմինդա-Ծալկա մայրուղին Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղի հետ կապող ճանապարհի հատվածում այլևս չեն լինի նախկինում եղած փոսերն ու անհարթությունները։ Աշխատանքները կատարում է «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն։
Ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով՝ հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Նա վստահեցրեց, որ շինարարությունը կավարտվի նախագծով սահմանված ժամկետներում։
Սկզբնական մրցույթի գումարը կազմում էր 6,081,357 լարի։ Սակայն ընկերությունը հաղթեց մրցույթում՝ առաջարկելով 5,997,000 լարի։ Այս գումարը ներառում է ոչ միայն Ախալի Խուլգումոյի, այլև Մեծ Խանչալիի և Դիլիֆի ճանապարհի վերականգնումը։ Նախագիծը իրականացվում է երկու փուլով։
Նոր ճանապարհը տեղի բնակիչներին կապահովի ավելի անվտանգ և հարմարավետ երթևեկություն, ինչպես նաև կնպաստի այս գեղատեսիլ վայրերից միգրացիայի նվազեցմանը։ Նշենք, որ հենց այս ուղղությամբ է գտնվում Ասպարա գյուղը, որը անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով լիովին լքված է։
https://scontent.ftbs6-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/514431871_1047179917480439_7430078974389944184_n.jpg?_nc_cat=102&ccb=1-7&_nc_sid=9f807c&_nc_ohc=YUOMhfJm75kQ7kNvwF5Z2lg&_nc_oc=Adlztq_CxPG0FVsZQa-IT2Z9mAuU1jtQZCmpsVsBxDhYvAuOjnAp5CqMXuNKVrf7vew&_nc_zt=23&_nc_ht=scontent.ftbs6-2.fna&oh=03_Q7cD2gFCAKtG2pnlEsq5fLbCbOBexp8n7naXLA_eiQmvvoczFA&oe=688DFD2E https://scontent.ftbs6-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/513861770_1336112284796555_7213630072413223414_n.jpg?_nc_cat=110&ccb=1-7&_nc_sid=9f807c&_nc_ohc=H51scPapSrYQ7kNvwHZ3XQ5&_nc_oc=AdlsEKO0nuIg6omtomGR3DRoVC2BnNvy5OlymvTak2x_G33cvbVIVBobPtDlofG3GVE&_nc_zt=23&_nc_ht=scontent.ftbs6-2.fna&oh=03_Q7cD2gFlOSnS9Mse7Co1HZZoY5NFhTZZpyCz8l2PR81ROWUJ7Q&oe=688DDB3B