Եփրեմովկա գյուղի բնակիչները հույսը չեն կորցնում լավ կյանքի հանդեպ

Եփրեմովկա գյուղի  բնակիչները հույսը չեն կորցնում  լավ կյանքի հանդեպ

Եփրեմովկա գյուղը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի հարավում, Մադաթափա լճի ափին:

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մետր բարձրության վրա: Գյուղում կողք կողքի ապրում են հայերի, ռուսների եւ վրացիների 35 ընտանիքներ: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, որն էլ հանդիսանում է նրանց հիմնական եկամտի աղբյուրը: Բնակիչների խոսքով՝ նրանց գյուղի ամենակարևոր խնդիրը խմելու ջրի անբավարարությունը և բնական գազի բացակայությունն է:

Գյուղի երիտասարդներն էլ իրենց հերթին մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղում չկա մանկապարտեզ, սպորտդահլիճ, մարզադաշտ: Երիտասարդներն էլ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Երիտասարդները հաճախ լքում են գյուղը վատ կենսապայմանների պատճառով: Բնակիչները այնուամենայնիվ լավ կյանքի մասին հույսը չեն կորցնում:

Մանրամասները դիտեք տեսանյութում.



Opinion, pooling and voting