Եվրոպայի ամենաթանկ և ամենաէժան երկրները ճանապարհորդելու համար. որ կատեգորիայում է Վրաստանը

Եվրոպայի ամենաթանկ և ամենաէժան երկրները ճանապարհորդելու համար. որ կատեգորիայում է Վրաստանը

budgetyourtrip.com առցանց հրատարակությունը հրապարակել է Եվրոպայի ամենաթանկ և ամենաէժան երկրների վարկանիշը ճանապարհորդելու համար, որը կազմվել է ճանապարհորդության արժեքի ինդեքսի համաձայն։

Նշենք, որ վերոնշյալ վարկանիշում, որը բաղկացած է 45 երկրներից, Վրաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը՝ զիջելով միայն Ուկրաինային։ Հրատարակության տվյալներով՝ Վրաստանում մեկ անձի համար օրական միջին արժեքը կազմում է 32.55 եվրո։

Եվրոպայի ամենաթանկ տասը ուղղությունները հետևյալ տեսքն ունեն (օրական արժեքով).

Շվեյցարիա – €312
Լիխտենշտեյն – €284
Ֆրանսիա – €262
Մոնակո – €249
Սան Մարինո – €240
Լյուքսեմբուրգ – €236
Իսլանդիա – €223
Հունաստան – €215
Դանիա – €212
Նիդեռլանդներ – €212
Ինչ վերաբերում է ամենաէժան երկրներին ճանապարհորդելու համար, ապա առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

Ալբանիա – €89
Բոսնիա և Հերցեգովինա – €85
Ռուսաստան – €74
Բուլղարիա – €74
Լեհաստան – €71
Բելառուս – €67
Սերբիա – €42
Հայաստան – €33
Վրաստան – €32
Ուկրաինա – 23: The Euro հրատարակիչը գրում է, որ Վրաստան ճանապարհորդելիս պետք է հաշվի առնել օրական մոտ $14 ծախսել սննդի, տեղական տրանսպորտի համար $5.70 և հյուրանոցների համար $23: Նրանց հաշվարկներով՝ Վրաստան մեկ շաբաթ տևողությամբ այցը երկու մարդու կարժենա մոտ 530 դոլար։